Մամուլ

Ազգային հերոս տան, հետո ձերբակալեն

Ազգային հերոս տան, հետո ձերբակալեն

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ ձերբակալվեց:

Անդրանիկ Փիլոյանը 2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով:

1993 թվականի օգոստոսի 11-ին – ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ։

andranik piloyan

Ծառայության ընթացքում պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի», ՀՀ «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի», «Մարտական ծառայության համար» կառավարական պարգևներով, «Մարշալ Բաղրամյան 100», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական և «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, «Շահամիր Շահամիրյանի անվան», Արդարադատության նախարարության և ԵԿՄ-ի «Հայաստանի երկրապահ» հուշամեդալներով:

2020 թվականի հուլիսի 7-ին – ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Կիսվել