Աշխարհ

3 ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են

3 ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են

Ստամբուլում ավարտվել են 3 ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցությունները:

Նախագահներ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, այսօր Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է ռուսական կողմի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։

stambul rus banakcutyunner

«Այսօրվա բովանդակալից հանդիպումից հետո համաձայնեցրել ենք և առաջարկում ենք լուծում, որով նախագահների հանդիպումը հնարավոր է՝ համաձայնագրի նախաստորագրման հետ», – ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

«Եթե արագ աշխատանք կատարվի համաձայնագրի վրա և գտնենք անհրաժեշտ փոխզիջումները, խաղաղության կնքումը շատ ավելի կմոտենա»,- ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների։

Կիսվել