Մամուլ

Ռուս խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշելու որոշում է կայացվել

Ռուս խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշելու որոշում է կայացվել

«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար»,- հայտարարությունը հրապարակված է Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պաշտոնական տելեգրամյան ալիքում:

Հայտարարությանը կից հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում են տասնյակ խաղաղապահներ՝ տանկերի վրա, ծառայություն իրականացնելիս:

rus

Խաղաղապահ առաքելությունը հիշեցնում է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը՝ Փարուխ բնակավայրի ավերակների տարածքում, որով խախտել է եռակողմ հայտարարության առաջին կետը։

«Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,-նշված է հայտարարության մեջ:

rus xaxpahner carayutyun
Կիսվել