Ինչպես համոզվել, որ բրինձը օրգանական է և դուք պլաստմասի կտորներ չեք ուտում
Ինչպես համոզվել, որ բրինձը օրգանական է և դուք պլաստմասի կտորներ չեք ուտում:
Ամեն տարի Չինաստանը 1,4 մլն տոննա բրինձ է արտադրում արտահանման համար: Չինաստանը համարվում է բրնձի ամենախոշոր մատակարարը աշխարհում:
Սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, երբ կորեական մամուլը հոդված հրապարակեց այն մասին, որ չինական բրինձը վտանգավոր է առողջության համար և պատրաստված է պլաստմասայից:
Կորեացիները պնդում են, որ չինական բրինձը պատրաստվում է կարտոֆիլի օսլայից և պլաստմասայից:
Բարեբախտաբար արհեստական բրինձը հեշտ է տարբերել օրգանականից: Ահա, թե ինչպես պետք է տարբերել կեղծ բրինձը բնական արտադրանքից:Մեկ բաժակ ջրի մեջ մեկ գդալ բրինձ ավելացրեք ու նայեք, թե ինչ է կատարվում: Եթե բրինձը օրգանական է, այն կմնա ջիր հատակում, իսկ արհեստականը կբարձրանա ջրի վրա:
Վերցրեք մի քանի հատիկ բրինձ և ծեծեք, եթե հատիկները վերածվեն սպիտակ փոշու, ապա բրինձը օրգանական է, իսկ եթե նման փորձարկումից հետո դեղին հետքեր մնան, ուրեմն բրինձը արհեստական է ու պատրաստված է սինթետիկ նյութերից:
Եթե բրնձի հատիկները այրում եք կրակով և վերջիններս այրվում են, ապա որևէ դեպքում նման մթերքը պետք չէ օգտագործել:
Մի բուռ բրինձ եփեք ու լցրեք պլաստմասե տարայի մեջ և թողեք մի քանի օր: Տարան չպետք է դնել սառնարանում, այլ պետք է թողնել որևէ տաք տեղում և սպասել, եթե բրնձի վրա բորբոս է հավաքվում, ապա այն օրգանականս է և կարող եք հանգիստ օգտագործել սննդի մեջ:
Ցանկացած սննդամթերք օգտագործելուց առաջ համոզվեք, որ այն չի պարունակում արհեստական նյութեր: