Երևանում սպանել են 44-օրյա պատերազմում զոհված, լեգենդ դարձած զինվորի ընտանիքին պատկանող «բոքսյոր» ցեղատեսակի շանը
Երևանում սպանել են 44-օրյա պատերազմում զոհված, լեգենդ դարձած զինվորի ընտանիքին պատկանող «բոքսյոր» ցեղատեսակի շանը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 24-ին, հայի տականքի ձեռքով Երևանում հրազենով սպանվել է «բոքսյոր» ցեղատեսակի շունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչ Կոստանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով:
Նոր Նորքի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Շահեն Զ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:40-ից մինչև 19:50-ն ընկած ժամանակահատվածում Մոլդովական փողոցի՝ իրեն պատկանող տան տարածքում պահվող անձնական «բոքսյոր» ցեղատեսակի շանը սատկացրել են՝ ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենով մի քանի անգամ կրակելով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շունը պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված Տիգրան Զաքարյանի եղբորը՝ Դավիթին ու եղբոր մահից հետո մի բարեգործ իր շան ձագուկին նվիրել էր հերոսի եղբորը:
Երեխան այնքան կապված էր շան հետ, որ հաճախ նաև եղբոր շիրիմին էր այցելում շան հետ:
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Տիգրան Շահենի Զաքարյանն է։