Մամուլ

Ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի. Հրանտ Բագրատյան

Ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի. Հրանտ Բագրատյան

«Եղանակները տաքանալուն պես՝ ապրիլ – մայիս ամիսներին, Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի։ Նրանք սպասում են եղանակների տաքանալուն, որպեսզի գետինը չոր լինի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ այս տարիներին նրանք միայն մեկ անգամ են ձմեռային եղանակին ռազմական գործողություններ սկսել՝ 1993 թվականին՝ Քելբաջարում։

Նրա համոզմամբ՝ մեծ պատերազմի պարագայում հայտնվելու են Հայաստանի բարեկամները, «մեզ օգնություն կարող է հասնել»

«Հայաստանի ղեկավարությունն ի զորու չէ զուգորդելու հայ-թուրքական հարաբերությունների լավացմանն ուղղված քաղաքական ջանքերը՝ ռազմականի հետ։ Ամենալավ թղթերն էլ ստորագրեք, դրանք ոչինչ չեն բերելու մեզ:

hay adrbejanakan sahman

Թուրքերն առիթ են ման գալիս։ Ի՞նչ իմանանք՝ ռուս – ուկրաինական այս բախումն ինչո՞վ կավարտվի։ Նրանք արդեն փորձում են՝ Ներքին Հանդում առաջխաղացումը ցույց տվեց, որ որևէ դիմադրություն չկա։

Եվ ընդհանարապես՝ արդեն տարի ու կես կլինի՝ որևէ սահման կահավորված չէ։ Այս իշխանությունն, ըստ էության, չի կարողանում մեզ ապացուցել, որ ի վիճակի է ռազմական առումով որևէ տեսակի պատասխան տալ թշնամուն»։

Կիսվել