Մամուլ

Հայտնի է՝ ինչի դիմաց է վերանորոգվել Արցախում գազատարը

Հայտնի է՝ ինչի դիմաց է վերանորոգվել Արցախում գազատարը

«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գազատարի վնասված հատվածը հասանելի է դարձել Արցախում տրանսպորտային միջանցքների բացման դիմաց, որոնք ավելի վաղ Ադրբեջանի ԶՈՒ-ի համար փակվել էին ռուս խաղաղապահների կողմից»:

Իրան-Հայաստան գազամուղ

Հավելենք, որ Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ Բաքուն մարտի 16-ին սկսել է Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:

Կիսվել