Մամուլ

Տղամարդը մուրճով հարձակվել է Փաշինյանի հրաժարականը պահանջողների վրա

Տղամարդը մուրճով հարձակվել է Փաշինյանի հրաժարականը պահանջողների վրա

Մուրճով տղամարդը հարձակվել է Ազատագրական շարժման անդամների վրա։ Այս մասին հայտնում են «Ազատագրական շարժումից»։

«Մուրճով տղամարդը հարձակվել է Ազատագրական շարժման անդամների վրա

Մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում գործեց Ազատագրական շարժման անդամների վրա, ովքեր ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

txamard murchov

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքեցին և մեկուսացրին բռնարարին։ Ընդ որում, բռնարարի մոտ էր գտնվում մուրճ: Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման ենթարկեց հարձակում գործած տղամարդուն։

Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ գրանցվեց, որոնք կանխվեցին ոստիկանների կողմից: Ոչ այս բռնարարի մուրճը և ոչ էլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:

Հ.Գ. Դատելով ընթացքից, պրովոկացիաները շարունակվելու են»:

Կիսվել