Աշխարհ

«Ավելի վատ է լինելու»․ Թրամփը 3-րդ համաշխարհային պատերազմի մասին

«Ավելի վատ է լինելու»․ Թրամփը 3-րդ համաշխարհային պատերազմի մասին

Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարող է վերաճել գլոբալ հակամարտության, քանի որ «խոսող չկա» Ռուսաստանի ղեկավարության հետ, ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների հանրահավաքում։

«Սա կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում: Եթե կարծում եք, որ Պուտինը կդադարի.․․ավելի վատ է լինելու․․ Մեկը չկա, որ խոսի նրա հետ, մենք նախկինում այդպիսի մարդ ունեինք՝ ես։

Դոնալդ Թրամփ

Ոչ ոք Ռուսաստանի հետ այնքան կոշտ չէր, որքան ես էի», – Թրամփի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։

ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ «իր անձը զերծ է պահել ԱՄՆ-ին» գլոբալ հակամարտություններից, այլ ոչ հակառակը։

Կիսվել