Աշխարհ

Ռուսաստանն ու Ուկրաինան մոտենում են փոխզիջման

Ռուսաստանն ու Ուկրաինան մոտենում են փոխզիջման

Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցային գործընթացում մոտենում են փոխզիջման. Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կարող է կայանալ, երբ բոլոր ընթացակարգային հարցերը կարգավորվեն, և պատվիրակությունները ավարտեն իրենց աշխատանքը․ Коммерсант-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Մենք ունենք բոլոր առաջարկները, որ այսպես թե այնպես պաշտպանեն այդ շահերը, դուրս բերեն Ուկրաինային հարվածից, նման իրավիճակների կրկնությունը կանխելու տեսակետից․․․

rus ukraina

Եվ ևս մեկ անգամ շեշտում եմ՝ ռուսական կողմն արդեն շատ ավելի ադեկվատ է նայում իրավիճակին։ Բայց դեռ մի քիչ ժամանակ պետք է անցնի, որպեսզի նրանք 100%-ով հասկանան, թե ինչ իրավիճակում է հայտնվել Ռուսաստանը և ոչ թե Ուկրաինան»,- ասել է Պոդոլյակը։

Կիսվել