Մամուլ

Ինչու է դոլարն անհետացել շրջանառությունից

Ինչու է դոլարն անհետացել շրջանառությունից

Hraparak.am-ը գրում է․ Ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանի դեմ  պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ու խնդիրներն են առաջացրել նաև ֆինանսական շուկայում։ Այստեղ կարծես քաոս է տիրում։ Հայաստանում ռուսական ռուբլին անկում է ապրում, բանկերից վերացել է ամերիկյան դոլարը։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։

«Բոլոր դեպքերում մեր դրամային իշխանությունների, մասնավորապես, Կենտրոնական բանկի՝ գոնե այս պահի քաղաքականությունը, ես արդարացված եմ համարում։

Իհարկե, եթե հանկարծակի այն գործիքները, որն ունի ԿԵնտրոնական բանկն իր տրամադրության տակ, ուղղված է նաև տվյալ բանկային համակարգին՝ ընդհանուր առմամբ, գոնե ժամանակավորապես, ուրեմն գահավիժում, արժեզրկում՝ հայկական դրամի աշխատում են, որ տեղի չունենա։

dollar

Սակայն ամենաբացասական կողմն այս երևույթի այն է, որ այս պրոցեսը կարող է շարունակվել և երկար տևել»,-ասաց Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետն ընդգծեց նաև, որ բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, դրանցից բավականաչափ մեծ վնասներ են կրում նաև Արևմուտքի խոշոր կազմակերպությունները, որոնք օգտվում են Ռուսաստանի մեծ շուկայից եւ գործունեություն են ծավալում։ 
 
«Նկատելի է նաև Արևմուտքի որոշակի զսպվածությունը։ Սա արվում է չխորացնելու համար իրավիճակը ֆինանսատնտեսական շուկայում, որովհետև այդ պատժամիջոցներից բխող բոլոր բացասական երևույթներն  իրենց վրա էլ ավելի մեծ ազդեցություն են ունենում։

Ու հիմա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես փոքր երկիր, ըստ էության, մեծապես կախված է Ռուսաստանից և խոշոր առումով, որքան էլ մեր դրամային իշխանությունները ուզենան փոխարժեքի կտրվածքով թեկուզ արհեստական մոտեցում անեն, Ռուսաստանը որոշակի ժամանակահատվածից հետո դուրս կգա ստեղծված իրավիճակից, ինչը նաև կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի վրա»,- ասաց զրուցակիցս։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել