Շոու-բիզնես

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ սիրելիի, առաջին հոնորարի և հիասթափության մասին

Երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանի մուտքը հեռուսատեսություն պատահական է եղել: «Կյանքը շարունակվում է», «Քավարան», «Վերջին գործարքը», «Միլիոնը թակարդում», «Ոսկե դպրոց». սրանք այն ֆիլմացանկերն են, որտեղ դերասանուհին մասնակցություն է ունեցել: Դերեր ստանալու համար երբեք խնամի-ծանոթ-բարեկամ բանաձևի օգնությանը չի դիմել, ինչպես նշում է, հարգում է իր մասնագիտությունը և ինքնախաբեությամբ չի զբաղվում, փոխարենն աշխատանքում կարևորում է պրոֆեսիոնալիզմը, իսկ առաջարկվող դերերն ընտրելու որևէ սկզբունք չունի, պարզապես ծանոթանալուց  հետո պետք է գիշերը չքնի: BlogNews.am – ը զրուցել է դերասանուհու հետ անձնական կյանքի, առաջին ստացած աշխատավարձի և ստացած դերերի մասին:

eva

Ֆիլմերում դերասանուհուն գրեթե միշտ բաժին են հասնում բարդ հոգեբանական դերեր, չնայած պնդում է, որ ամենաբարդ դերերը բաժին են հասել թատրոնում. «Սիրում եմ մասնագիտությունս, որովհետև չգիտեմ՝ ինչի մասին է, և եթե իմանայի, երևի չցանկանայի զբաղվել այս գործով: Միշտ փնտրում եմ: Վերջերս կարդացի, որ մեր մասնագիտությունը ճանապարհ է դեպի սար, որը չունի գագաթ, կամ փնտրել վերջ` իմանալով, որ վերջ չկա: Ինչ-որ անվերջության մասին է, և դա ինձ դուր է գալիս: Սիրում եմ, երբ հոգիս և միտքս սկսում են որոշ ժամանակ ապրել որևէ կերպարիս հետ: Կարծում եմ՝ իմ ամենադժվար կատարած դերերը թատրոնում են եղել»:

 

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am

Կիսվել