Բերման է ենթարկվել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը
Բերման է ենթարկվել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- մայոր Վահե Ղազարյանը վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հերթական անգամ խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի ոստիկանության մարզային վարչություններում, տարածքային բաժիններում ակտիվ պայքար տանեն թմրամոլության դեմ:
Աշխատանքների հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը:
Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը բաց են թողնվել: