Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրույցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին մարդասիրական օգնության համար։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ես շարունակում եմ բանակցությունները միջազգային գործընկերների հետ։ Զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք բարձր ենք գնահատում տրամադրվող մարդասիրական օգնությունն ու դեղորայքը։
Մենք շնորհակալ ենք աջակցության համար»,- գրել է Զելենսկին։