Դոնեցկի օդանավակայանում պայթուն է որոտացել
Դոնեցկի օդանավակայանում պայթուն է որոտացել
Դոնեցկի օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ձայնը լսել էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Վերջին օրերին Դոնբասում իրավիճակը սրվել է. Կիևը անտեսում է պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է շփման գծում և պարբերաբար գնդակոծում աշխարհազորայիններին, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ։
Ուկրաինայի ԶՈւ նաև մի քանի դիվերսիոն գործողություններ են կազմակերպել ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում. մասնավորապես փետրվարի 18-ին Դոնեցկում պայթել է Ժողովրդական Միլիցիայի ղեկավարի մեքենան, նա ինքը չի տուժել։ Նույն օրը Լուգանսկում երկու պայթյուն է որոտացել գազատարի վրա։
Պատերազմի լայնածավալ գործողությունների վտանգի պատճառով կանանց, երեխաներին և տարեցներին սկսել են տարհանել Ռուսաստանի շրջաններ։ Համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։