Մամուլ

Դիակների շրջակայքում հայտնաբերվել է երկու պայուսակ․ նոր մանրամասներ

Դիակների շրջակայքում հայտնաբերվել է երկու պայուսակ․ նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կապանաբնակ ամուսինների սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2022թ. փետրվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության Կապանի բաժնից ստացված նյութերի համաձայն՝ 2022թ. փետրվարի 14-ից որպես անհայտ կորած ամուսինների դիերը հայտնաբերվել են նույն օրը՝ ժամը 18:30-ին, Կապանի Կարմրաքար բնակավայրի կիսաքանդ ակումբի տարածքում՝ այրված վիճակում:

spanutyun 1

Դեպքի վայր մեկնած քննչական- օպերատիվ խմբի կողմից վերոնշյալ ակումբի կիսաքանդ շենքի մուտքի հատվածում և բակում հայտնաբերել են իգական սեռի՝ մարմնի մակերևույթի գերակշիռ մասն այրված, ինչպես նաև մեկ այլ, անհայտ սեռի և տարիքի մարդու այրված դիեր: Դիակների շրջակայքում հայտնաբերվել է նաև երկու պայուսակ, որոնցից մեկի մեջ եղել է բջջային հեռախոս, պլաստմասե շշեր, երկու ապակյա օղու շիշ, գումար և այլ առարկաներ:

Քրեական գործով ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննական մարմնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել