ՄամուլՏեսանյութ

Թուրքիայի 61 քաղաքացի ՀՀ-ում 83 անշարժ գույք է գնել

Թուրքիայի 61 քաղաքացի ՀՀ-ում 83 անշարժ գույք է գնել

Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի 61 քաղաքացի սեփականության իրավունքով 83 անշարժ գույք է ձեռք բերել:

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Կադաստրի կոմիտեից: Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ավելի քան 8 տասնյակ միավոր անշարժ գույք ձեռք են բերել տարբեր իշխանությունների՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի օրոք։

Կադաստրի կոմիտեն Factor.am-ին տրամադրել է տեղեկատվություն այն մասին, թե որ թվականին քանի գույք են Թուրքիայի քաղաքացիները գնել ՀՀ-ում:

turqia guyq

Այսպես՝ 2005-2007 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում գնվել է 8 գույք, 2009-2017 թվականներին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 35 գույք, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ 2019-ից 2021-ին՝ 28 գույք: Եվս 7 գույք էլ գնվել է 2018 թվականին:

Այդ տարում ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, իսկ Կադաստրի կոմիտեից ամիսները չեն հստակեցրել, ուստի՝ անհնար է ասել, թե ում ղեկավարման շրջանում է եղել: 83 անշարժ գույքից 6-ը Թուրքիայի քաղաքացիներն օտարել են:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում

Կիսվել