«Մենք մնացել ենք ամենահիասքանչ երեխայի մայրն ու հայրը»․ Լիլիթ Բասյանն՝ իր ու Ալեքսանդր Բաբասյանի հարաբերությունների մասին
«Մենք մնացել ենք ամենահիասքանչ երեխայի մայրն ու հայրը»․ Լիլիթ Բասյանն՝ իր ու Ալեքսանդր Բաբասյանի հարաբերությունների մասին
Սննդաբան Լիլիթ Բասյանն ինստագրամյան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին՝ անդրադառնալով նաեւ անձնական կյանքին։
Պատասխանելով հարցերից մեկին՝ Լիլիթը կարծիք է հայտնել, որ երբ հոգիդ բարությամբ ես կերակրում, այդ կերպ մոտենում ես Աստծուն․ «Իսկ չար մարդիկ իրենց հոգին, իսկապես, ծախսել են սատանային»։
Լիլիթն արձագանքել է նաեւ իր հղիության մասին հարցերին՝ հայտնելով, որ ընդամենը խանութ է գնացել նվեր գնելու։ «Ես բավականաչափ դաստարակաված եմ։ Իմ դեպքում առանց ամուսնության խոսք չի կարող լինել երեխաների լույս աշխարհ գալու մասին։ Ես պարզապես նվեր եմ գնել»,- գրել է Լիլիթը։
Հետեւորդներից մեկը նաեւ հարցրել է, թե արդյոք Լիլիթն ու նրա նախկին ամուսինը՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանն ընկերնե՞ր են մնացել։ «Մենք մնացել ենք որպես ամենահիասքանչ ու խորը երեխայի՝ Ալեքսի մայրն ու հայրը»,- արձագանքել է Լիլիթը։