Ողբերգական դեպք Արարատի մարզում. անձեռոցիկի գործարանում հայտնաբերվել է կիսով չափ այրված տղամարդու դի
Ողբերգական դեպք Արարատի մարզում. անձեռոցիկի գործարանում հայտնաբերվել է կիսով չափ այրված տղամարդու դի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած տղամարդու մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը առավոտյան ոստիկանության Սրտաշատի բաժին տեղեկություն է ստացվել Արարատի մարզի բնակիչ Արմեն Գ.-ից, ով հայտնել է, որ Վերին Արտաշատ գյուղի «Բելովո» անձեռոցիկի գործարանի պահակատանը դի կա:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Նավասարդյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորութամբ:
Ոստիկանները նշված գործարանի պահակատանը դեմքով դեպի էլեկտրական ջեռուցիչի վրա ընկած, մարմինը կիսով չափ այրված վիճաում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Լևոն Շ.-ի դին:
Դատաբժշկի նախնական հայտնածի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: