Աշխարհ

Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել

Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել

Ուկրաինացի հրետանավորները վարժանքներ են անցկացրել Խերսոնի մարզում ՝ Ղրիմից ոչ հեռու, հաղորդել է ուկրաինական «Սուսպիլնե» հրատարակությունը ՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատարությանը: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։

Ղրիմը դարձել է ռուսական տարածաշրջան 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որտեղ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան և Արևմուտքի շատ երկրներ առաջվա պես Ղրիմը համարում են իրենց, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք։

Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»:

donbas

Նշենք, որ Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է շատ զգուշորեն արտահայտվել Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր հեռանկարների մասին։

«Մենք հիմա տեղեկություն ենք ստանում, որ պատերազմը կարող է լինել հունվարին, փետրվարին։ Ես նորից եմ կրկնում ՝ դա կարող է լինել։ Եվ եկեք այստեղ երեք կետ դնենք, բայց հաստատ մի կետ չդնենք և ասենք, որ այո, դա կլինի, որովհետև մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում մարդկանց հետ», – ընդգծել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի դեմ լայնամասշտաբ պատերազմը սպառնում է ոչ միայն Ուկրաինային, այլև ՆԱՏՕ-ի որոշ երկրների, որոնք նախկինում նույնպես Խորհրդային Միության հանրապետություններ էին:

Կիսվել