Աշխարհ

ԱՄՆ զորքերը բերել է բարձր պատրաստվածության վիճակի

ԱՄՆ զորքերը բերել է բարձր պատրաստվածության վիճակի

Ամերիկացի մոտ 8500 զինծառայողներ բարձր պատրաստվածության են բերվել՝ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, որոնք կարող են առաջանալ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Այսկերպ նրանք պատրաստ են արձագանքել մի շարք անկանխատեսելի իրավիճակների, ներառյալ աջակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին՝ մոբիլիզացիայի դեպքում»,- ասել է պաշտոնյան:

razmakan ognutyun amn

Քիրբին նշել է, որ պատրաստվածության բարձրացման մասին որոշումը կայացվել է նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս տեղակայված զորամասերի նկատմամբ:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի այդ հարցի հետ կապված:

Կիսվել