Մեզ սպառնում են. Մորգենշտերնի համերգի կազմակերպիչները մեկնաբանում են կատարվածը
Մեզ սպառնում են. Մորգենշտերնի համերգի կազմակերպիչները մեկնաբանում են կատարվածը
Armtimes.com-ը գրում է․ Մարտի 11-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (Ալիշեր Վալեեւ) համերգը չեղարկվել է:
Տեղեկությունը պաշտոնապես «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին համերգի կազմակերպիչ «Prime Production» կազմակերպությունից՝ պարզաբանելով, որ դրա չեղարկման հիմնական պատճառը համերգի շուրջ ստեղծված քննադատություններն ու բողոքներն են եղել:
Հիշեցնենք՝ համերգի անցկացման մասին հայտարարվել էր բոլորովին վերջերս, սակայն այն համացանցում սուր քննադատությունների էր արժանացել, իսկ կազմակերպիչների դեմ՝ ակցիա սկսվել:
«Prime Production կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Է. Հ.-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, անգամ չցանկացավ, որ իր ամբողջական անուն-ազգանունը հրապարակվի, քանի որ այն, ինչ կատարվել է այս օրերին, ազդել է նաեւ իր վրա:
«Prime Production»-ի անդամներն այս օրերին տարատեսակ սպառնալիքներ են ստացել, հայտնվել անախորժ իրադրություններում: «Համերգն արդեն երկու օր է՝ չեղարկված է, բայց մտնում են մեր էջ ու ինչ ասես, գրում են, անձնական տիրույթ են տեղափոխում»,- նշեց, Է. Հ.-ն՝ հավելելով, որ անգամ իր տան տեղն են փնտրել՝ հաշվեհարդար տեսնելու համար:
«Եթե պատրաստ չեն ընդունել իրենց երկրում մեկին, որն ընդամենն արտիստ է, իսկ նրանք, ովքեր ցանկանում էին լինել այդ արտիստի համերգին, լռում են, չեն պայքարում իրենց իրավունքների համար, մենք ոչինչ չենք կարող անել»,- ասաց կազմակերպության ներկայացուցիչը:
Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ տոմսերի մեծ մասը վաճառված է եղել, Է. Հ.-ն բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: «Պատվերները շատ-շատ էին, բայց դեռ չնչին տոկոսն էր վաճառվել: Ով հասցրեց, այս թեմայից իր դիվիդենտները քաղեց: Սա կարծես պատվերով ստեղծված բողոքի ակցիա լիներ: Հիմա էլ բողոքներ ենք ստանում համերգի չեղարկման համար»,- նշեց նա:
Ի դեպ, համերգի տոմսերի արժեքն սահմանված էր 6-35 հազար դրամի սահմաններում:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Մորգենշտերնի՝ Հայաստան գալուն մարդիկ դեմ արտահայտվեցին հատկապես այն պատճառով, որ երգիչը պատերազմի օրերին ծաղրել է Հայաստանն ու հայերին՝ մեր զրուցակիցն ասաց՝ դրանք խոսակցությունների մակարդակից այդպես էլ փաստարկված նյութի չեն վերածվել. որեւէ մեկը որեւէ ակտիվ հղում կամ ստույգ մեջբերում չի ներկայացրել, ըստ այդմ՝ արժանահավատ չէ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում