«Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար». Զատուլին
«Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար». Զատուլին
Ակնհայտ է, որ նախորդ տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները ու չհաղթահարեցին Հայաստանի ներքաղաքական լուրջ ճգնաժամը։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
«Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա դերը լավագույն դեպքում հանգում է անգլիական թագուհու դերին՝ որոշումներ կայացնելուն միջամտելու շատ քիչ հնարավորությամբ։ Այդ հրաժարականը շատ վաղուց էր սպասվում։ Կարելի է միայն զարմանալ, որ դա այդքան ուշ է տեղի ունեցել»,- ասել է Կոնստանտին Զատուլինը։
«Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար։ Բայց Փաշինյանը դա չարեց, նախընտրեց կառչել իշխանությունից և շարունակում է կառչել դրանից։
Մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ռեժիմն ավելի ու ավելի քիչ փաստարկներ ունի իր օգտին։ Այդ խնդիրը մեզ շատ լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում, քանի որ այն անդրադառնում է և՛ հայ-ռուսական հարաբերությունների, և՛ Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի վրա, և՛ ամենակարևորը՝ Հայաստանի՝ որպես դաշնակցի գործունակության վրա»,- նշել է Զատուլինը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում