Շոու-բիզնես

Զարուհի Բաբայանը` սպասվող անակնկալների և 16-ամյա դստեր խորհուրդների մասին

Life.tert.am – ը գրում է.

Երգչուհի Զարուհի Բաբայանը վերջերս նոր տեսահոլովակ ներկայացրեց իր լսարանին. սա նրա երկրորդ պրեմիերան է։ Զարուհին, որ վերջին տարիներին աչքի չէր ընկնում ակտիվությամբ, կարծես, երկրորդ շնչառություն է ստացել։ Նա սկսել է հերթով ներկայացնել այն աշխատանքները, որոնք պատրաստում էր նախորդ տարի։

«Մի շրջան  աշխատանքներ արեցի և եկավ այդ ամենը ներկայացնելու ժամանակը։ Չէի սպասում, որ այսքան շատ արձագանք կլինի։ Շատ ջերմ արձագանքներ եմ ստացել։ Տեսահոլովակում ու երգում շատ սեր կա, որն արժանացել է բոլորի ուշադրությանը։ Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին աշխատանքը պատրաստելիս։ Գարնանը կներկայացնեմ նաև նոր ձայնասկավառակ»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ նոր ձայնասկավառակը կուղեկցվի անսպասելի երգի ու տեսահոլովակի պրեմիերայով։

 

babayan zaruhi

 

Նյութի աղբյուրը՝ Life.tert.am 

 

 

 

 

Կիսվել