«Ի՞նչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել». Ստեփան Դանիելյան
«Ի՞նչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.
– ինչու հիմա տվեց հրաժարական,- ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,
– ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
– խոսելով ‘համազգային ճգնաժամի” մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
– խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի’ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,
– գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,
– ինչ “արմատական քաղաքական փոփոխությունների” մասին է ակնարկում, որի վրա “նախագահը ազդելու հնարավորություն չունի”,
– եվ վերջապես, ինչու այլեւս “սխալվելու հնարավորություն ազգը” չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։
Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով տրված հրաժարական չէ»։