Աշխարհ

Աշխարհին կպատուհասի կորոնավիրուսից ավելի սարսափելի պանդեմիա

Աշխարհին կպատուհասի կորոնավիրուսից ավելի սարսափելի պանդեմիա

Ապագայում աշխարհին կարող է պատուհասել ավելի բարդ պաթոգեն, որը կարող է շատ ավելի մահաբեր եւ ծանր հիվանդություններ առաջացնել, քան կորոնավիրուսային պանդեմիան է։

Այս մասին հայտարարել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ըստ Financial Times-ի փոխանցման։ Գործարարը ասել է, որ ավելի սարսափելի վիրուսների առաջացման վտանգը պահպանվում է։

Նա կոչ է արել պետությունների կառավարություններին միլիարդավոր դոլարներ ներդնել հաջորդ համաճարակների դեմ պայքարին պատրաստ լինելու համար։ Գործարարը նաեւ ասել է․ որ ինովացիաների զարգացումը հաջորդ պանդեմիաների դեմ պայքարի նախապատրաստության համար կարող է լինել օգտակար։

կորոնավիրուս պատվաստանյութ

Ինովացիաները, ըստ Գեյթսի, կարող են օգնել նաեւ առողջապահության ոլորտում եղած մյուս խնդիրները կարգավորելու համար, ինչպիսիք են տուբերկուլյոզի կամ մալարիայի դեմ արդյունավետ դեղամիջոցների ստեղծումը եւ այլն։

Կիսվել