Իջևանում ոստիկաններն իրականացրել են «Համարները հանենք, իջնենք ձոր» օպերացիան. հայտնաբերվել է BMW՝ կեղծ ու գողացված համարանիշներով
Իջևանում ոստիկաններն իրականացրել են «Համարները հանենք, իջնենք ձոր» օպերացիան. հայտնաբերվել է BMW՝ կեղծ ու գողացված համարանիշներով
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 14-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ Տավուշի մարզում իրականացրած միջոցառման արդյունքում հայտնաբերված համարանիշների փաստով։
Այդ օրը ճանապարհային ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել ու նկատել են կասկածելի BMW մակնիշի ավտոմեքենա։ Ճանապարհային ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են մեքենան և բեռնախցիկում հայտնաբերել են ավտոմեքենայի մի քանի համարանիշներ։
Պարզվել է, որ վարորդը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի 30-ամյա Լ. Հովհաննիսյանը, որի բնակիչ՝ վարած BMW-ի վրա տեղադրված է եղել 18 GG 777 համարանիշ, իսկ BMW-ն օրինական հաշվառված է եղել մեկ այլ համարանիշ։
Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք և արդեն բեռնախցիկի տեսանելի վայրում հայտնաբերվում է 10 ՍՏ 101 համարանիշներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Լ. Հովհաննիսյանը նշված համարանիշները գողացել է 2021 թվականի օգոստոսի 30-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցի 106 հասցեի մոտից, երբ ավտոմեքենայի սեփականատեր՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Ս. Գևորգյանը կայանել է ավտոմեքենան, ապա որոշ ժամանակ անց նկատել է, որ ավտոմեքենայի վրայից համարանիշերը գողացել են, որից հետո նա կատարվածի մասին հայտարարություն է տվել ոստիկանության կենտրոնական բաժին։
Լ. Հովհաննիսյանը բաց է թողնվել։