Մամուլ

«Շիրակ» օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

«Շիրակ» օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ «Շիրակ» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Nissan Pathfinder և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

avtovtar shirak

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, վիրավորներից 2-ին էլ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կիսվել