ՔՊ-ի ներսում «դավաճան» են փնտրում. Փաշինյանի հրահանգը
ՔՊ-ի ներսում «դավաճան» են փնտրում. Փաշինյանի հրահանգը
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Դիլիջանում նախատեսված ՔՊ-ականների հավաքի չեղարկման պատճառներից:
ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավորները ուրբաթ օրվանից կմեկնի Դիլիջան եւ եռօրյա աշխատանքային քննարկումները կհամատեղեն հանգստի հետ: Պատգամավորների հետ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր նախատեսվում, սակայն հավաքը հետաձգվեց:
Իհարկե, հավաքի հետաձգման մասով մի քանի վարկածներ են քննարկվում, սակայն մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ զայրացել է նիստի մասին արտահոսքի պատճառով: Եվ այդ պատճառով Փաշինյանը հրահանգել է այն հետաձգել անորոշ ժամկետով եւ պարզել, թե մենք ինչպես ու ումից ենք տեղեկացել սպասվող հավաքի մասին:
Եվ այս օրերին իշխանության ներսում փնտրում են մեր օրաթեթրի աղբուրներին եւ բոլոր նրանք, ովքեր շփվել են մեր օրաթերթի լրագրողների հետ, պարզապես զրուցել կամ անգամ բարևել, կասկածյալ են:
Նկատենք`առաջին անգամը չէ, որ փակ նիստերի մասին մեր գրված տեղեկությունները լուրջ քննարկումների պատճառ է դարձել թիմի ներսում։ Դրանցից մեկի ժամանակ անգամ ՔՊ ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկել է այդպիսի լուրերն առաջինը հրապարակել իրենց պատկանող լրատվամիջոցներում` մեզանից առաջ անցնելու համար։
Ընդգծենք սակայն, որ «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես գրել եւ շարունակելու է գրել տարբեր փակ նիստերի ներսում տեղի ունեցած զրույցների մասին: Այնպես որ աղբյուր փնտրելն անիմաստ է: