Աշխարհ

Միլիոնատերը պատրաստ է իր 150․000 դոլար արժողությամբ բնակարանը նվիրել կարիքավոր ընտանիքի

Միլիոնատերը պատրաստ է իր 150․000 դոլար արժողությամբ բնակարանը նվիրել կարիքավոր ընտանիքի ։ 48-ամյա միլիոնատեր Մարկո Ռոբինսոնն իր 120 000 ֆունտ (մոտ 150 000 դոլար) արժողությամբ, ամբողջովին կահավորված 3-սենյականոց բնակարանը կտա ընտանիքի կամ մեկ մարդու՝ լրիվ անվճար:

Ավելին՝ նա պատրաստ է մասնավոր սեփականության համար հարկ վճարել՝ որքան անհրաժեշտ է: Ամերիկյան հեռուստատեսությունը ծրագրում է փաստագրական ֆիլմ նկարահանել այդ դեպքերի հիման վրա և հաղթողին որոշել հաջորդ 6 շաբաթվա ընթացքում: Դուք էլ կարող եք մասնակցել: 

Այսօր Մարկո Ռոբինսոնին է պատկանում 150 միավոր անշարժ գույք ամբողջ աշխարհում, նա հաջողակ բիզնեսմեն է և երջանիկ ընտանիք ունի:

Միլիոնատերը պատրաստ է

Բայց տղամարդը լավ գիտի՝ ինչ է չքավորությունը. «Երեխա ժամանակ մենք շատ չքավոր ենք եղել: Ես ստիպված եմ եղել այգու նստարանների վրա քնել: Ես օգնություն խնդրեցի և ստացա նրանցից, ումից չէի սպասում:

Այդ մարդիկ ինձ օգնեցին հավատալ ինձ: Ես ծանր աշխատեցի և հասա հաջողության: Հիմա ուզում եմ ճակատագրի պարտքը վերադարձնել: Ուզում եմ անվճար մի լավ բան անել: Մարդիկ, որոնց ես ուզում եմ տեսնել այս բնակարանում, պետք է իսկապես տան, պաշտպանության կարիք ունենան:

Հուսով եմ՝ իմ նվերը նրանց կստիպի նորից նշանակալի զգալ,- ասում է Ռոբինսոնը:- Ես ուզում եմ օգնել մարդկանց, որոնք հիմա անելանելի վիճակում են, և իմ նվերը նրանց համար այդ փակ շրջանից դուրս գալու միակ միջոցն է»:

Միլիոնատերը պատրաստ է

«Հիմա այդքան էլ հեշտ չէ բնակարան ձեռք բերելը: Ես հետաքրքրվել եմ այդ խնդրով, շփվել եմ անտունների և երիտասարդ ընտանիքների հետ: 30-անց մարդիկ դեռ ծնողների հետ են ապրում, քանի որ պարզապես չեն կարող իրենց նույնիսկ բնակարանի վարձ թույլ տալ:

Բացի դրանից՝ ես հուսով եմ, որ իմ օրինակը կոգեշնչի այլ հարուստ մարդկանց նման բան անելու»:

Կիսվել