Մամուլ

Ձերբակալված ծառայակիցը պատմել է իրավապահներին զինծառայողի մահվան գործով հանգամանքները. հնչել են հայհոյանք ու կրակոց

Ձերբակալված ծառայակիցը պատմել է իրավապահներին զինծառայողի մահվան գործով հանգամանքները. հնչել են հայհոյանք ու կրակոց

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 31-ին ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Մովսես Թադևոսյանի մահվան հանգամանքներից: Ձերբակալված ծառայակիցը իրավապահներին սկզբում պատմել է, թե Մովսեսն իր զենքի հետ գործ է արել, որից հետո գլխի շրջանում ստացել է կրակոց:

Սակայն ավելի ուշ իրավապահներին ներկայացրել է իրականությունը՝ պատմելով, թե ինքը եւ Մովսեսը զրուցել են, որից հետո զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել է հայհոյանք, ու ինքը կրակել է, որի հետեւանքով Մովսես Թադևոսյանը մահացել է:

movses tadevosyan 2

Նշենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։

Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Կիսվել