Մամուլ

Վրաերթի ենթարկված երեխաների հայրն ու հորեղբայրը ծեծել են վարորդին

Վրաերթի ենթարկված երեխաների հայրն ու հորեղբայրը ծեծել են վարորդին

Հունվարի 3-ին՝ ժամը 12։25-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5 և 8 տարեկան երկու երեխայի։ Վթարի հետևանքով տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը՝ ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից «ճակատային շրջանի և դեմքի սալջարդ քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 31-ամյա տղամարդու, որը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել վրաերթի ենթարկված երեխաների ծնողները:

voxbergakan avtovtar karen

Ոստիկանության Չարբախի բաժանմունքից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ «Օպելի» վարորդին ծեծի են ենթարկել 39 և 40-ամյա տղամարդիկ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 17.00-ին նրանք ներկայացել են բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն, որ հարվածներ են հասցրել վարորդի մարմնին, ինչպես և կոտրել են «Օպելի» կողային հայելին ու ապակին:

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։

Կիսվել