Ազատ խոսքՄամուլ

«Զանգեզուրի միջանցք կարող է ստեղծվել միայն պատերազմի միջոցով»․ Արման Վարդանյան

«Զանգեզուրի միջանցք կարող է ստեղծվել միայն պատերազմի միջոցով»․ Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լաչինի միջանցքը համարվում է մարդասիրական միջանցք Ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանակներում։ Սա Մինսկի Խմբին վերաբերվող միջանցք է և կարգավորվում է հակամարտության լուծման շրջանակներում։

Զանգեզուրի միջանցք հասկացություն գոյություն չունի։ Նման միջանցք կարող է ստեղծվել միայն պատերազմի միջոցով, որն արդեն չի լինի Արցախյան (Ղարաբաղյան կոնֆլիկ) տրամաբանության շրջանակներում, հետևաբար դուրս է լինելու Մինսկի խմբի լիազորությունների շրջանակներից։

zangelan

Ադրբեջանն այս մեթոդով հնարավորությունն ունի իմաստազրկել Մինսկի Խմբի գոյությունը, փոխելով հակամարտության ֆորմատը։

Էստեղ հարց է առաջանում` Մինսկի համանախագահող երկրների համաձայնությունը կա՞, որ Ալիևը նման բարտեր է առաջարկում, թե հույսը զոռբայությունն է։

Եվ մի բան էլ` Հայստանն ո՞ւնի բավարար ռեսուրս և զենքի մատակարար, որ մերժում է այդ բարտերի առաջարկը։

Հ.Գ․ Խնդրանքս է վերջին հարցադրումս, պաթոսի դոզայի տակ, կտուրը տարած հոգեկան վիճում չկարդալ»։

Կիսվել