Դանակահարություն Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի 24-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Դանակահարություն Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի 24-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների շնորհիվ հնարավոր եղել նրա կյանքը փրկել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից, 24-ամյա Նարեկ Բ.-ն է, ում դանակի 2 հարված է պատճառվել:
Այս պաին պարզվում է, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: