ՄամուլՏեսանյութ

«350 հազարը շատ ա՞, էդ ի՞նչ փող ա, 1 կիլո խնձորը 500 դրամ ա». ավտոբուսի վարորդ (Տեսանյութ)

«350 հազարը շատ ա՞, էդ ի՞նչ փող ա, 1 կիլո խնձորը 500 դրամ ա». ավտոբուսի վարորդ (Տեսանյութ)

«Էդ 260 հազար աշխատավարձից մենք տուգանք պիտի տանենք մուծենք, լիքը հարցեր կան…»,- լրագրողների հետ զրույցում ասացին գործադուլ հայտարարած վարորդները:

«Ասենք, 350-400 հազար տան՝ սմենով աշխատելու դեպքում, ոչինչ, էլի կհամակերպվենք»,- նշեցին նրանք:

Դիտարկմանը՝ գիտե՞ք, որ պատգամավորի աշխատավարձ եք պահանջում, վարորդները վրդովվեցին. «Էդ 350-ը շատ ա՞, էդ ի՞նչ փող ա, 1 կիլո խնձորը 500 դրամ ա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ավտոբուսի վարորդներ երթուղի դուրս չեն եկել. կանգառներում մարդկանց կուտակումներ են: Վարորդները պահանջում են աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավում:

Ավտոբուսների վարորդները

Բարձրացված հարցի վերաբերյալ պարզաբանում էր տարածել Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ ներկայում քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։

«Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»,- նշված էր տեքստում:

Տեսանյութը ստորև

Կիսվել