Կմաքրվի միանգամից 2 երթևեկելի գոտի. Երևանի ավտոպարկը համալրվել է 8 ձնահավաք մեքենայով
Կմաքրվի միանգամից 2 երթևեկելի գոտի. Երևանի ավտոպարկը համալրվել է 8 ձնահավաք մեքենայով
Երևանի քաղաքապետարանի ավտոպարկը համալրվել է ևս 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենաներով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Այս մեքենաներն ունեն 2 սեղմավահանակ (ковш), ինչը հնարավորություն է տալիս մաքրել միանգամից երկու երթևեկելի գոտի»,– նշել է Կուբատյանը։
Հիշեցնենք` նախորդ ձմռանը ձնամաքրման աշխատանքներում ներգրավված էին «Երևանի աղբահանություն և սնաիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 51 մեքենա ու մոտ 300 աշխատակից։