Արտակարգ դեպք Արարատի մարզում․ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Արաքս մասնաճյուղի տեղամասի պետը դանակահարել է էլեկտրիկին
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Արաքս մասնաճյուղի տեղամասի պետը դանակահարել է էլեկտրիկին
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժի ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի ծակած կտրած վերքեր թվով 2, աջից վերքը թափանցող աջից հեմոպնեմոթոքային հեմոռագինգ շոկ 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Տիգրան Ն.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանութան Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:30 –ի սահմաններում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Արաքս մասնաճյուղի «Արարատ էլցանց» մասնաճյուղի շենքի 3-րդ հարկում վիճաբանություն է տեղի ունեցել Տիգրան Ն.-ի և Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Բորիս Հ.-ի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակաով հարվածել է Տիգրան Ն.-ին:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Արարատի մարզի ոստիկանների կողմից անյուհետև տարվում է բացատրական աշխատանքներ, որ արդյունքում Բորիս Հ.-ն կամավոր ներկայանում է ոստիկանության բաժին: Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բորիս Հ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ -ի Արաքս մասնաճյուղի Արարատ էլցանցում՝ որպես տեղամասի պետ, իսկ վիրավոր Տիգրա Ն.-ն՝ նույն տեղում՝ որպես էլեկտրիկ: