ՄամուլՏեսանյութ

«Թող խելքի գա, նոր կտանեք»․ անհետ կորածներից մեկի հարազատի ինքնազգացողությունը վատացավ

«Թող խելքի գա, նոր կտանեք»․ անհետ կորածներից մեկի հարազատի ինքնազգացողությունը վատացավ

Մի քանի ոստիկան փորձում էին բերման ենթարկել անհետ կորած զինծառայողի հարազատին՝ Արսեն Ղուկասյանին։ Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ, ինչից հետո մյուս ցուցարարները ջուր բերեցին նրա համար, մեկն էլ դիմեց ոստիկաններին. «Թող խելքի գա, նոր կտանեք»։

Կառավարության առջեւ բողոքի ակցիա իրականացնող հարազատները պահանջել էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար, ապա, իրենց խոսքով՝ պահանջի իրականացումն արագացնելու համար, փակեցին Տիգրան Մեծի պողոտան:

arsen ghukasyan

Ոստիկանները հորդորեցին նրանց դուրս գալ երթեւեկելի հատվածից՝ նշելով, որ փողոց փակելու իրավունք չունեն, հարազատներն էլ, ի պատասխան, բերելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժման ժամանակ փողոցներ փակելը, պնդեցին, որ իրենք էլ, հատկապես՝ իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցով, նույնպես կարող են փողոց փակել:

Տեսանյութը ստորև

Կիսվել