Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է
Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանից։
«Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանը մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ։
Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ: Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին:
Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:
Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար»: