Աշխարհ

Մահից մեկ ամիս առաջ Գրադսկին ամուսնացել է

Մահից մեկ ամիս առաջ Գրադսկին ամուսնացել է

Մահից մեկ ամիս առաջ Ռուսաստանի ժողովրդական արտիստ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին ամուսնացել է մոդել և դերասանուհի Մարինա Կոտաշենկոյի հետ: Այս մասին գրում է Shantnews.am-ը՝ հղում անեով MK.ru-ին։

Հայտնի է դարձել, որ Գրադսկին դեմ է արտահայտվել ամուսնության պաշտոնական գրանցմանը և պնդել է, որ իր մտերիմներին ամեն ինչով ապահովում է։ Այն բանից հետո, երբ աշնանը կոմպոզիտորի մոտ առողջական խնդիրներ են սկսվել, նա ամուսնացել է Կոտաշենկոյի հետ, որի հետ հարաբերություններ ուներ վերջին 17 տարիների ընթացքում։ Ամուսինները երկու երեխա ունեն։

gradski marina

Գրադսկին մահացել է նոյեմբերի 28-ին։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ինսուլտի կասկածանքով։ Առողջական վիճակի վատթարացման պատճառ է դարձել սեպտեմբերին դերասանի տարած կորոնավիրուսային վարակը։ Նա 72 տարեկան էր։

Ալեքսանդր Գրադսկին թողարկել է ավելի քան 40 ալբոմ։

Կիսվել էջում