Հայաստանում Covid-19-ից մահացել է 23 պատվաստված քաղաքացի
Հայաստանում Covid-19-ից մահացել է 23 պատվաստված քաղաքացի
«Հայաստանում կորոնավիրուսից մահացել է պատվաստված 23 քաղաքացի, որոնք բոլորն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ»,- այսօր հրավիրած ասուլիս ժամանակ հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այդ քաղաքացիների ընդհանուր միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց բոլորի մոտ գրանցված են եղել քրոնիկ հիվանդություններ, ինչպիսին են շաքարային դիաբետը, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, զարկերակային գերճնշում, հիպերտենզիա»:
Ավանեսյանի խոսքով՝ նման հիվանդություն ունեցող քաղաքացիները, ցավոք, առավել ծանր են տանում կորոնավիրուսը և շատ ավելի մեծ ռիսկ են կրում՝ վատ ելքով ավարտվելու: