Մամուլ

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սոչի

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սոչի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Վարչապետի մամուլի գրասենյակից Bavnews.am-ը տեղեկանում է, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։

pashinyan putin aliev

Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

Նշվում է, որ բանակցությունները տեղի կունենան ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ: Հանդիպման ժամանակ ծրագրվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների ընթացքը:

Կիսվել