Առինջ գյուղում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի
Առինջ գյուղում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Առինջ գյուղի 25-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Վասպուրական Զոհրաբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 3-ամյա Արամ Վ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխային տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։