Վանոն պետության հիմնադիրներից է, ունի լիիրավ իրավունք հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան Պանթեոնում․ Արփի Սիրադեղյան
Վանոն պետության հիմնադիրներից է, ունի լիիրավ իրավունք հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան Պանթեոնում․ Արփի Սիրադեղյան
Ես Արփի Վանոյի Սիրադեղյանս եւ իմ ընտանիքը համաձայն չենք, որ մեր հայրը հուղարկավորվի թոխմախի գերեզմանատանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վանոն պետության հիմնադիրներից է և որպես նշանավոր գրող, պետական եւ քաղաքական գործիչ ունի պատմական լիիրավ իրավունք հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան Պանթեոնում։
Սակայն իշխանավորները դա ճիշտ չեն համարում, քանի որ էությամբ ստրուկ են, ձևով դավաճան, տեսակով մանրապճեղ։
Եվ եթե օրվա գյադաները իրենց ղեկապետի գլխավորությամբ Վանոյի դեմ կռիվ են տալիս Վանոյի վախճանից հետո` ուրեմն հայրս կհուղարկավորվի մեր ընտանեկան գերեզմանատանը` ոչ ուրիշ տեղ։ Վանոն եղել է կա ու լինելու է` իր գրով ու գործով։ Դուք արդեն պատմության աղբանոցում եք»։