«Ձեր ցանցը պայթեց․ Խաչատուր Սուքիասյանի խնամի Արամչոն «Տաշիր գրուպին» առաջարկ է արել»․ Սարգսյան
«Ձեր ցանցը պայթեց․ Խաչատուր Սուքիասյանի խնամի Արամչոն «Տաշիր գրուպին» առաջարկ է արել»․ Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Տաշիր պիցցայում» թունավորումների պատճառը պետք է բացահայտվի և հրապարակվի
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հիվանդանալու ընդհանուր դեպքերի թիվը 122 է, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են:
Բուժառուներից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար: Տելեգրամի օգտատետերից մեկը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխ, Աժ պատգամավոր Խաչատուր Սուիքասյանին է պատկանում «Դոկա պիցցան», «Տաշիր պիցցայում» թունավորումներից հետո Խաչատուր Սուքիասյանի խնամի Արամչոն «Տաշիր գրուպին» առաջարկ է արել՝ ձեր ցանցը պայթեց, ոչ մեկը ձեր մոտ չի մտնի հաց ուտելու, իմ ասած գնով Հայաստանի ձեր ցանցը ծախեք, ռեբրենդինգ անեմ «Դոկա պիցցա» ու սկսեմ աշխատեցնել:
Օգտատերը նաև կասկած է հայտնել, որ «Տաշիր պիցցայում» կատարվածը կարող էր անբարեխեղճ մրցակցության հետևանք լինել։
«Տաշիր պիցցայում» թունավորումների կապակցությամբ պետական իրավասու մարմինները պետք է քննության անեն, դրանց արդյունքները հրապարակվեն։
Տառապանքս փորձ ունի, 2020թ․ սեպտեմբերին 17 քաղաքացի մահացավ ալկոհոլային թունավորումից, երկու քաղաքացի կուրացավ: Մարդկանց տարբեր խմբեր անհայտ ծագման օղի էին գնել՝ մեթիլ սպիրտի պարունակությամբ, որը նրանց վաճառել են իբրև սովորական օղի:
Այս գործով կալանավորվածներ եղան, սակայն հետո քրեական գործը ծածկադմփոց արեցին»։