ՄամուլՏեսանյութ

Հայտնի է՝ ինչ պատվաստանյութով կպատվաստվեն երեխաները

Հայտնի է՝ ինչ պատվաստանյութով կպատվաստվեն երեխաները

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել նաև երեխաները։ 12-ից բարձր երեխաների համար կկիրառվի «Մոդեռնա» պատվաստանյութը, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած` ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

erexa patvastel

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիտա Սիմոնյանի խոսքով՝ որոշում է կայացվել նվազեցնել «Մոդեռնայով» պատվաստվելու տարիքային շեմը, քանի որ այն Եվրոմիության երկրներում կիրառվել է 12-ից բարձր տարիքի անձանց շրջանում։

«Քանի որ այս հիվանդության տարածողն ավելի շատ երեխաները, դեռահասներն են, շատ ցանկալի կլինի, որ նրանք էլ պատվաստված լինեն և փոխանցող չհանդիսանան»,- նշում է Սիմոնյանը։

Ավելի վաղ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը տեղեկացրելէր, որ իր 12-ամյա դուստրն արդեն իսկ պատվաստվել է «Մոդեռնայով»։

Կիսվել