«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ»․ Էրդողան
«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ»․ Էրդողան
«Ղարաբաղում ստեղծվելիք ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունները տնտեսական և առևտրային նոր հնարավորություններ կբացեն ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- այս մասին Արցախ կատարած այցի ժամանակ ասել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Կգա մի օր, երբ մենք կկարողանանք Զանգեզուրից մեկնել Ստամբուլ»,- շեշտել է նա։
Նրա խոսքերով, եթե Հայաստանն անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ հարաբերություններում, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի։
«Պարտադիր է, որ սահմանները սահմանվեն և փոխադարձաբար ճանաչվեն: Այս ըմբռնումը բարիդրացիական հարաբերությունների հիմքն է»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Նշենք, որ Էրդողանը Վարանդայում (Ֆիզուլի) Ալիևի հետ մասնակցել է օդանավակայանի բացմանը: