Մամուլ

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա՞ն փողոցային պայքարի

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա՞ն փողոցային պայքարի

«Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 9-ին և 10-ին հայտարարել են հանրահավաքի մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ են աջակցել, համագործակցել, միանալ ցանկացած իրական ընդդիմադիր քաղաքական միավորի այն միջացառումներին, որոնք միտված են Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելուն։ 

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ևս դուրս են գալու փողոցային պայքարին մասնակցելու, Մամիջանյանը նշեց, որ երրորդ նախագահն իր ողջ գործիքակազմով փորձել ու փորձում է կանգնեցնել աղետը։

hayastan dashinq havaq 1

«Երրորդ նախագահը իր ողջ գործիքակազմով փորձելու է կանխել աղետը»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ կաշկանդվածություն չեն ունեցել, որ որևէ քաղաքական անձ լինի առաջին գծում։ Մինասյանը նշեց, որ եթե պետք է բոլորի համատեղ մասնակցությունը, ուրեմն վստահ է, որ բոլորը այնտեղ կլինեն։

Կիսվել