«Երեխայիս անվանեցինք Յան»․ Լիլիթ Հովհաննիսյանը՝ երեխայի անվան մասին
«Երեխայիս անվանեցինք Յան»․ Լիլիթ Հովհաննիսյանը՝ երեխայի անվան մասին
Երեկ հայտնել էինք, որ ծնվել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի առաջնեկը։ Զույգը՝ որդի է ունեցել, նրան անվանակոչել են Յան։ Երգչուհին ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից բացատրել անվան խորհուրդը։
«Յան Վահրամի Պետրոսյան
Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.
1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։
2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։
Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»։