Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ` հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 70-ամյա Համլետ Ու-ն Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

lexus 1

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Համլետ Ու-ն և ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արմենուհի Ու-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

lexus 2

Տեղում հետաքննական աշխատանբները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հայր ու դուստր են։

Կիսվել